ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու որոշում է կայացրել
Tuesday, November 24, 2020Խորհրդարանում այսօր երեկոյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցն է եղել:
Մոտ մեկուկես ժամ տևած փակ նիստից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լրագրողների հետ զրույցում անդրադարձել են հարցին:
Նշել են, որ նիստին մասնակցել է 14 անդամ, «Իմ քայլը» խմբակցության 10 անդամները քվեարկել են կողմ, «Բարգավաճ Հայաստան»-ի 4 անդամները՝ դեմ, «Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկա չի գտնվել:
Ըստ կանոնակարգի՝ խորհրդի որոշումը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ հաստատելու կամ մերժելու:
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները նման որոշումն անհիմն և կողմնակալ են որակել:
https://www.shantnews.am/news/view/807814.html