Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի բնակավայրերի ուղղությամբ
Tuesday, December 17, 2019Ադրբեջանական զինուժը կրակել է ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն»,-հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։
https://armenpress.am/arm/news/999215.html