Ադրբեջանական գերությունից քիչ առաջ վերադարձել է ևս մեկ հայ
Tuesday, December 15, 2020Ադրբեջանական գերությունից քիչ առաջ վերադարձել է ևս մեկ հայ գերի՝ Սյունիքի մարզի ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը։
30 -ամյա տղամարդը գերեվարվել էր այս տարվա հուլիսին՝ Սիսիանի տարածաշրջանում։
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին պաշտոնապես հաստատված այն 44 հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Հայաստանը երեկ Ադրբեջանին է փոխանցել 12, Ադրբեջանը Հայաստանին՝ 44 գերու կամ ազատազրկված անձի։
Անհետ կորած և հնարավոր գերեվարված մյուս անձանց հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է։
https://www.azatutyun.am/a/31001958.html