Pfizer-ը հայտարարում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին
Thursday, November 19, 2020Pfizer կորպորացիան չորեքշաբթի օրը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին։ Դեղամիջոցը Pfizer-ը մշակել է BioNTech-ի հետ համատեղ։
Հաղորդագրությունում նշվում է, որ պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր է, քան գնահատվում էր ավելի վաղ՝ ոչ թե 90, այլ 95 տոկոս։ Հաղորդվում է, որ ավելի քան 43 հազար կամավորներից, որոնք մասնակցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլին, կորոնավիրուսով են վարակվել 170-ը:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոնումներ էին սկսվել տասնյակ երկրներում, մշակվել էր ավելի քան հարյուր փորձանմուշ։ Այս պահին առաջատար է համարվում նաև ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցը, որի արդյունավետությունը գնահատվում է 94,5 տոկոս:
https://www.azatutyun.am/a/30958198.html