National Interest-ը նշել Է մարդկությունը ոչնչացնելու ունակ ատոմային սուզանավերը
Thursday, February 20, 2020Աշխարհում գոյություն ունեն հինգ տիպի գործող կամ նախագծվող ատոմային սուզանավեր, որոնք ունակ են ոչնչացնելու մարդկությանը կամ նրան մոտեցնելու աշխարհի վերջին, գրել Է The National Interest-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկյան հանդեսը հիշեցնում Է, որ սառը պատերազմի թեժ շրջանում ամերիկյան Ohio տիպի սուզանավը կարող Էր «մի քաղաքի չափով մինչեւ 288 թիրախ ճառագայթաակտիվ մոխրի վերածել կես ժամից Էլ պակաս ժամանակում»: Մյուս ահեղ սուզանավը համարվում Է Columbia տիպի ամերիկյան հեռանկարային ատոմային սուզանավը, որի կառուցումը պետք Է սկսվի 2020 թվականին:
Այնուհետեւ հանդեսը հիշատակում Է 955Ա նախագծի «Բորեյ-Ա» ատոմային սուզանավը, որը ռուսական ամենացածրաձայն սուզանավն Է բալիստիկ հրթիռներով (Ռ-30 «Բուլավա-30»), 667ԲԴՌՄ նախագծի «Դելֆին» սուզանավը՝ հանդերձված Ռ-29ՌՄՈՒ2 «Սինեւա» բալիստիկ հրթիռներով, եւ 885Մ նախագծի «Յասեն-Մ» սուզանավը՝ «Կալիբր» համալիրի 3Մ-14 թեւավոր հրթիռներով:
https://armenpress.am/arm/news/1005666.html