COVID-19. Չինաստանում կորոնավիրուսի 22 նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Friday, August 21, 2020Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 22 միլիոն 913 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 797 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 558 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 748 հազար 582 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 177 հազար 466 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 505 հազար 97-ի, մահերինը՝ 112 հազար 423-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 925 հազար 337, մահերինը՝ 55 հազար 174: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 946 հազար 976 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 870 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 16 հազար 189 մարդ: Հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 599 հազար 940 է, մահերինը՝ 12 հազար 618:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 354 հազար 764 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 20 հազար 376: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 254 հազար 520-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 58 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1385-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 917, որից ապաքինվել է 79 հազար 792-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 305 հազար 186 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 192 հազար 797 ընդհանուր, 6 հազար 208 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 116 հազար 481, մահերինը՝ 193: Եգիպտոսում առկա է 97 հազար 25 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 212 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 66 հազար 193 է, մահացածներինը՝ 370: Լիբանանում կա 10 հազար 952 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 113: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 2008-ի: Վարակի հետևանքով մահացել է 82 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
https://armenpress.am/arm/news/1025556.html