AstraZeneca-ն` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրելու գլխավոր հավակնորդներից է
Wednesday, July 22, 2020Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի լծված գործակալություններն ու հաստատությունները վերջին օրերին մեծ ուշադրություն են սկսել դարձնել AstraZeneca ընկերության եւ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի կողմից ստեղծված փորձնական պատվաստանյութի վրա: Ինչպես մասնագետներն են ասում, այն անվտանգ է եւ վաղ կլինիկական փորձերի ժամանակ ցույց է տվել իմունային հակազդեցություն: Սա հույս է ներշնչում, որ այն կարող է ստանալ լայն կիրառություն մինչեւ տարեվերջ:
AZD1222 անվանումը ստացած պատվաստանյութը չունի կողմնային լուրջ ազդեցություններ: Բացի այդ այն առաջացնում է հակամարմին, ինչպես նաեւ` արյան T տիպի բջիջների իմունային հակազդեցություն:
Սակայն ինչպես հետազոտողներն են նախազգուշացնում, նախագիծը դեռեւս իր վաղ շրջանում է:
AstraZeneca-ն աշխարհի մեծ թվով երկրների հետ է արդեն ստորագրել պայմանագրեր, դրա արդյունավետությունը հաստատվելու դեպքում, առաքումներ սկսելու մասին: Ընկերությունը հայտարարում է, թե համաճարակի ժամանակաշրջանում չի ակնկալելու շահույթ:
Ըստ հետազոտողների, այս պատվաստանյութը երբեմն կարող է ունենալ շատ թույլ կողմնային ազդեցություն, ինչը հնարավոր է մեղմել` պարացետամոտ ընդունելով:
AZD12227-ը ստեղծել են Օքսֆորդի համալսարանի գիտական խմբի անդամները եւ այն փորձելու ու արտադրելու արտոնագիր տվել AstraZeneca-ին, որն ապահովել է մեծ ծավալի արտադրություն, ավելի ուշ լայնածավալ ու վերջին փուլի փորձերն իրականացնելու համար: Ընկերությունն արդեն իսկ ունի 2 միլիարդ չափաբաժին մատակարարելու մասին համաձայնագիր:
Վերջին փորձերին մասնակցել է 18-55 տարեկան, կորոնավիրուսով երբեւէ չվարակված 1077 մարդ:
https://www.amerikayidzayn.com/a/5513063.html