Փաշինյանի հասցեին հնչող դավաճանության վերաբերյալ մեղադրանքները որևէ հիմքեր չունեն. Պուտին
Tuesday, November 17, 2020Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, քանի դեռ պահպանվում է ստատուս քվոն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոսիա հեռուստատեսության հետ զրույցում:
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը հեռանկարում իրավիճակի կարգավորման հնարավորություն է տալիս, նշել է նա:
Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքն է:
«Ամենակարեւորը, ինչ հաջողվել է անել, արյունահեղությունը դադարեցնելն է»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրավիճակին՝ ՌԴ նախագահը կարծիք է հայտնել, որ հարկավոր է միավորել հանրությանը, ոչ թե մասնատել։ Միաժամանակ նա պնդել է, թե Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ուղղված մեղադրանքները հիմքեր չունեն․ «Նրա (Փաշինյանի) հասցեին հնչող դավաճանության վերաբերյալ մեղադրանքները որևէ հիմքեր չունեն»,- ընդգծել է Պուտինը։
https://www.evnnews.com/hy/article/12712/