Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել
Tuesday, September 17, 2019ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Սպասվում է, որ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի վաղը։
Այս տեղեկությունը NEWS.am-ը փորձեց ճշտել Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Մեր տեղեկություններով, Օսիպյանը դիմումը գրել է այսօր Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստից հետո։
Նշենք, որ մամուլին հայտնի է դարձել, որ հրաժարական են տալու ուժային բոլոր կառույցների ղեկավարները։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 16, հրաժարական էր ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իշխանության գործելաոճը «ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։
https://news.am/arm/news/533977.html?fbclid=IwAR1cSaDFwOLB7ffOjOfzRQWVnNwz29Ub4wHzU6yjLZoFQvDaECe_riewrtE