Սևանա լճում կիրականացվեն ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ
Thursday, August 29, 2019Կառավարությունն ընդունեց որոշում, որով կապահովվի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 2019 թ. այդ աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները:
Հիմք ընդունելով ժամանակից մեթոդներով իրականացված գնահատման արդյունքները՝ ընթացիկ տարվա համար վերանայվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները. Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի (54,1 հա) և Ծովակի տեղամասի (12,7 հա) ջրածածկ, ճահճային և ցամաքային տարածքներում նախատեսված մաքրման փոխարեն կիրակացվի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ և 4 հա ջրածածկ տարածքների մաքրում։ Այսպիսով՝ մաքրման աշխատանքներ կիրականացվեն 98 հա տարածքում՝ նախատեսված 66.8 հա փոխարեն: Բացի այդ, որոշմամբ նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ 2019թ. բյուջեով հատկացված 117062.0 հազ. դրամ գումարից գնումների շրջանակում կնքված պայմանագրերով տնտեսված 2590.7 հազ. դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց. «Այս նախագիծը շատհատկանշական է: Տեսեք՝ հիմա քննարկում ենք և այս տարվա ընթացքում մի քանի անգամքննարկել ենք, որ մենք մեր ծախսերը կարծես 100 տոկոսով չենք կարողանում իրականացնել, ևեկամտային մասերում ունենք գերակատարումներ, ծախսային մասերում՝ թերակատարումներ: Իհարկե, մեծ հաշվով սա մի փաստ է, որը մեզ մտահոգում է, բայց կարծում եմ՝ այս կարգինախագծերը նաև ցույց են տալիս այն ետնապատկերը, որում մենք այդ ամենն ունենում ենք: Տվյալ դեպքում մենք ունենք բյուջեից հատկացված գումար, այդ բյուջեից հատկացված գումարընախատեսված էր իքս տարածք մաքրելու համար, բայց հիմա մեր կառավարության սեղանիննախագիծ է, որ այդ գումարով կարելի է մաքրել ավելի շատ տարածք և ինչ-որ գումար էլվերադարձնել պահուստային ֆոնդ: Քանի որ առաջիկայում մենք էլի քննարկելու ենք, իմգնահատականն այն է, որ մենք ծախսային մասերը թերակատարում ենք՝ նաև կոռուպցիոնսողանքները փակելու և փակվելու հետևանքով կամ արդյունքում: Իհարկե, սա իր հետ բերում էնաև պրոբլեմներ, բայց մեծ հաշվով խոսում է մեր համակարգի շատ լուրջ առողջացմանպրոցեսի մասին: Մեծ հաշվով, որքան էլ տեղեկատվությունը վերլուծում եմ, ռիսկեր չեմ տեսնում, որովհետև կարծում եմ, որ այդ բոլոր ռիսկերը կառավարելի են, և մենք գնում ենք ճիշտճանապարհով: Այլ բան է, որ մենք մեր ծախսերի համակարգը, իրոք, պետք է շատ արդյունավետդարձնենք՝ այնպես, որ մյուս տարվանից ընդհանրապես այդ կարգի խնդիր չունենանք»:
https://armenpress.am/arm/news/986348.html