Ստամբուլում մի խումբ ադրբեջանցիներ հայ երիտասարդի վրա են հարձակվել
Monday, July 27, 2020Ստամբուլի Գումգափու թաղամասում հայ երիտասարդը հարձակման է ենթարկվել մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Այս մասին հաղորդում է Agos-ը։ Հարձակման ենթարկված երիտասարդի մայրը հայկական պարբերականի հետ զրույցում ասել է, որ վերջին օրերին վտանգի սպառնալիքի տակ են ապրում։ Նա նշել է, որ ադրբեջանցիները հարձակվել են նույնիսկ այն բանից հետո, երբ իրենք ասել են, որ Ղարաբաղի հարցով չեն հետաքրքվում։ Agos-ի տեղեկություններով՝ այս թաղամասում հարձակման են ենթարկվել նաև 50-ամյա երկու հայեր, բացի այդ՝ հարձակում է եղել հայ կնոջը պատկանող խանութի վրա։
Թուրքական Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պարբերականին տեղեկացրել է, որ հանդիպել է Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի հետ՝ կոչ անելով այս ամենի հետ կապված անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել։ Էմմա Չոբանյան
https://factor.am/272187.html?fbclid=IwAR3Zbs7SI9DBXNbHp-cAlQYGAc_2wRG40N4SrJDxZ9dkxvBZgQHhV1TnTAI