Սպասվում է, որ դեկտեմբերի 14-ին ընտրական կոլեգիայի անդամները կհաստատեն Թրամփի պարտությունը
Wednesday, December 9, 2020ԱՄՆ-ում նոյեմբերյան նախագահական ընտրություններից հինգ շաբաթ անց այստեղ կրքերը չեն հանդարտվում, երբ նախագահ Թրամփը շարունակում է չընդունել իր պարտությունը: Դեկտեմբերի 8-ը համարվում է այն օրը, երբ ավարտվում է վերահաշվարկի ու ընտրությունների հարցով ներկայացված բոլոր բողոքների քննությունը:
Վերլուծաբաններն ասում են, որ դեկտեմբերի 8-ը մի նոր հարված էր Թրամփի համար, քանի որ ձախողվեցին ընտրությունների արդյունքն անվավեր համարելու նրա բոլոր ջանքերը:
Թրամփը տասնյակ հայցեր էր ներկայացրել մի շարք նահանգներում, ուր ինքը կրել էր պարտություն: Նրա օգտին կայացվել է մեկ վճիռ, սակայն նրա հայցերը պարտություն են կրել ավելի քան 40 անգամ: Եվ հիմա, երբ Թրամփի իրավական հարցերով թիմը կրում է պարտություն պարտության հետեւից, նրա աջակիցները սկսել են սպառնալ ընտրված պաշտոնյաներին: Թրամփը ճնշումներ է բանեցնում պաշտոնատար անձանց ու օրենսդիրների վրա, որպեսզի չեղարկեն իրենց նահանգներում ընտրությունների արդյունքը:
Բայց այս ամենին շատ չմնաց, ասում են վերլուծաբանները ու հիշեցնում դեկտեմբերի 14-ի մասին: Դա այն օրն է, երբ ԱՄՆ-ի Ընտրական կոլեգիայի նշանակված 538 անդամները պետք է իրենց քվեն տան` համապատասխան ընտրության օրը նահանգներում անցկացված քվեարկության:
https://www.amerikayidzayn.com/a/5693340.html