Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել
Wednesday, July 17, 2019Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։ Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։
«Դիահերձման արդյունքում պարզ դարձավ, որ կնոջը 9 ժամ շարունակ տանջանքների են ենթարկել։ Իսկ հետո Թուրքիայի կողմից աջակցություն ստացող այդ գազանները Սյուզանին քարկոծելով սպանել են»,- նշել է Աբբասը: Արաբագետ Արմեն Պետրոսյանը ևս հաստատել է տեղեկության իսկությունը՝ ներկայացնելով որոշ պարզաբանումներ: Ըստ փորձագետի՝ «Սյուզան Դեր Կարկուրի մահվան լուրը տարածվել է դեռևս հուլիսի 12-ին։ Նա բնակվում էր Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր բնակավայրին հարակից երբեմնի հայաբնակ ալ-Յաքուբե գյուղաքաղաքում: Ալ-Յաքուբեն շուրջ 2000 քրիստոնյա բնակիչ ունեցող եզակի բնակավայր է Իդլիբում, որը վերահսկվում է տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների կողմից: Սիրիական ճգնաժամի սկզբնական փուլում՝ 2011-2012թթ., շրջանի մի քանի տասնյակ հայ ընտանիքներ տեղափոխվել են Քեսաբ և Հալեպ, քանի որ Իդլիբը մշտապես եղել է ընդդիմադիր խմբավորումների առանցքային հենակետերից: Սյուզան Դեր Կարկուրն այդ բնակավայրում մնացած միակ հայն էր և ամուսնացած էր քրիստոնյա արաբի հետ: Հալեպահայ համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս առաջարկվել է տեղափոխել տիկնոջը Հալեպ, բայց ապարդյուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/168225.html?fbclid=IwAR2_7Lg-9iRtXjo9WlJ8JJrwqx0XeIF8WaS8wYvdqPYQLoAIo8f8WJTn3yg