Ռուսաստանը մեղավոր է, Թրամփը՝ ոչ․ Մյուլլերի զեկույց. «Ամերիկայի ձայն»
Friday, April 19, 2019Միացյալ Նահանգներում հրապարակվել է հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի 448 էջանոց զեկույցի գաղտնազերծված տարբերակը, որի հիմնական եզրակացությունն է՝ Դոնալդ Թրամփը և նրա թիմի անդամները որևէ կերպ ապօրինի համագործակցություն չեն իրականացրել Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, զեկույցը ևս մեկ անգամ ապացուցում է Մոսկվայի փորձերը միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Զեկույցի համաձայն, Դոնալդ Թրամփը, ով անցյալ տարիների ընթացքում դժգոհում էր իր նկատմամբ ընթացող հետաքննությունից, 2017-ի հունիսին զանգահարել է Սպիտակ տան իրավական հարցերով խորհրդական Դոն ՄքԳանին և ասել, որ Մյուլերին պետք է հեռացնել աշխատանքից: Ըստ զեկույցի, «ՄքԳանը չի կատարել հրահանգը, ասելով, որ ավելի շուտ հրաժարական կտա, քան կգնա այդ քայլի», ուստի, արդարադատության իրականացման խոչընդոտելու փորձ իրականում տեղի չի ունեցել:
Ինքը Թրամփը, ով հետաքննությունը նախկինում «վհուկների որս» էր անվանում զեկույցի հրապարակումից հետո հայտարարել է քաղաքական հակառակորդների հերթական տապալման մասին.
«Երբեք չի եղել նման բան և երբեք չի լինի: Մեզ պետք է մինչևւ վերջ այս հարցը հստակեցնել: Նման բան պետք է երբեք տեղի չունենար: Ասում եմ դա ընկերներիս առջև՝ այս որսը պետք է երբեք չլինի որևէ նախագահի նկատմամբ»:
Հատկանշական է, որ զեկույցի հրապարակումը իրարամերժ գնահատականներ է ի հայտ բերել հետաքննության արդյունքների նկատմամբ: Մինչ հանրապետականները մեջբերում են զեկույցի հիմնական արդյունքն ըստ որի Դոնալդ Թրամփը և իր թիմի անդամները «Ռուսաստանի հետ որևէ ապօրինի համագործակցություն չեն իրականացրել», դեմոկրատները, այդ թվում կոնգրեսական Շերմանը, հայտարարում են, որ քննության արդյունքները վկայում են, որ համագործակցություն եղել է, պարզապես, այն չի եղել ապօրինի:
https://m.shamshyan.com/hy/article/2019/04/19/1122689/