Պուտինի հետ հանդիպումները նոր խթան կտան հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը. Փաշինյան Save Համօգտագործել
Wednesday, October 2, 2019ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումները նոր խթան կհանդիսանան հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին: ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նա «Զվարթնոց» օդանավակայանում 1.5 ժամանոց հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ: Դրան նախորդել էին պաշտոնական հանդիպումը և երկու ռազմավարական դաշնակից պետությունների ղեկավարների առանձնազրույցը: «Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են»,-հանդիպումները գնահատել էր վարչապետ Փաշինյանը:
ՌԴ նախագահը հոկտեմբերի 1-ին Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցում էին նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, հյուրընկալող Հայաստանի ղեկավարները, ինչպես նաև հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով ներկա էին Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, դիտորդի կարգավիճակով՝ Մոլդովայի նախագահը: Ներկայացուցչական աննախադեպ այս հավաքին ստորագրվեց ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը:
https://armenpress.am/arm/news/990175.html