Ամերիկացի գիտնականների հրապարակած նոր զեկույցըհստակեցնում է COVID-19 ճգնաժամիպարագայում հիվանդներին բուժելու նոր ընթացակարգ, որն ընդգծում է առաջնային բուժում ստացող հիվանդների շրջանակը: Զեկույցը կազմվել է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության խնդրանքով:
Բուժման նոր չափaանիշներն առաջ են քաշվել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը: Այստեղ նկատվում է բժշկական պարագաների ու սարքավորումների պակաս: Ամերիկյան պաշտոնական աղբյուրները չեն բացառում , որ համաճարակի արդյունքում զոհերի թիվը կարող է հասնել 200 հազարի:
Զեկույցում ասվում է, որ չնայած վիրուսըկանխարգելելու ջանքերին, մեծ թվովհիվանդանոցներ կունենան բժշկական պարագաների կարիք, որոնքկգերազանցեն եղած թոքերի արհեստական շնչառության սարքերի,պաշտպանիչ սարքավորումների և այլանհրաժեշտ պարագաների առկաքանակը: Այն ընդգծում է նաև, որ մատակարարման արագությունը ևս կարող է բավարար չլինել ամբողջապես բոլոր հիվանդանողցների կարիքները հոգալու համար: Այս հանգամանքների պատճառով անհրաժեշտ է անցումկատարել Ճգնաժամային բուժխնամքի նոր չափանիշներին:
Անհրաժեշտ են լինելու դժվարին որոշումներ՝ համաճարակի պայմաններում սահմանափակ հնարավորությունների արդյունավետ կառավարման և բաշխման հետ կապված հարցերում, ասված է զեկույցում:
Ճգնաժամային այս չափանիշների ուղեցույցը հրապարակվել էր առաջին անգամ 2009 թվականին Կատրինա և Սենդի մրրիկների օրերին: Դրանք մոտ էին կիրառման H1N1 վիրուսի համաճարակի ժամանակ, սակայն այդպես էլ երբեք գործի չեն դրվել:
Այսօր այս նոր չափանիշները կենտրոնանում են ոչ թե մեկ անհատի կյանքի փրկման, այլ հնարավորին չափով շատ կյանքեր փրկելու մոտեցման վրա՝ հաշվի առնելով բժշկական պարագաների, դեղամիջոցների պակասն ու անձնակազմի գերզբաղվածությունը:
https://www.amerikayidzayn.com/a/5355892.html