Մեքսիկայում տիկնիկների զարհուրելի կղզին ճանաչվել է ամենասարսափելի տեսարժան վայրը
Saturday, August 24, 2019Մեքսիկայում զարհուրելի կղզին, որտեղ «աչքի են զարնում» ճգնավոր քարոզիչի կողմից ծառերի վրա կախած տիկնիկները, դարձել է ամենասարսափելի տեսարժան վայրը, որն ամեն տարի գրավում է զբոսաշրջիկների բազմությանը, հայտնում է The Sun-ը:
Այստեղ ծառերի վրա կախված են հին, այլանդակված տիկնիկներ: Կղզին գտնվում է Մեխիկոյից 2 ժամվա հեռավորության վրա:
Սկզբում ծառերի վրա տիկնիկները սկսել է կախել կղզու բնակիչը՝ երազելով վտարել ոչ հեռվում խեղդված աղջկա հոգին: Կղզում մինչեւ հիմա կարծում են, որ նրա հոգին դեռեւս թափառում է այնտեղ:
Տեղացիները պատմում են, որ դոն Ջուլիան Սանտանա Բարերան մշտապես լսել է անտառում նրա բղավոցները եւ գիշերները չի կարողացել քնել: Եվ մինչեւ հիմա նույնիսկ եկվորներն են պնդում, որ լսում են հոգիդ սարսռեցնող ձայներ:
Հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ Բարերան 14 տարի առաջ խեղդվել է այդ նույն ջրերում՝ շրջապատված ծառերի վրա հազարավոր տիկնիկներով: