Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի․ Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը
Friday, October 23, 2020Կոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին Շիֆը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ահա արդեն ավելի քան մեկ ամիս Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ են մղում Արցախի հետ, գնդակոծում խաղաղ բնակիչներին, եկեղեցին, կատարում ռազմական հանցագործություններ: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել են ավելի քան 800 զինծառայող, տասնյակ խաղաղ բնակիչներ։ Ըստ գնահատականների ՝ ձմռան մոտենալուն պես Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է, քնել մեքենաներում կամ բաց դաշտերում ՝ ընկնող ռումբերից հեռու։
Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ Հանրապետությունը։
Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ապա Միացյալ Նահանգները, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ իրենք չեն կարող հասնել իրենց նպատակներին։ Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե նրանք շարունակեն այդ պատերազմը, ապա հետևանքներ կլինեն։ Միացյալ Նահանգները չի կարող ձեռքերը ծալած նստել։
Ես աջակցում եմ Հայաստանին։ Ես աջակցում եմ Արցախին»։
https://www.shantnews.am/news/view/789218.html