Մենք խաղաղ ապրելու իրավունք ունենք․ ԱՄՆ դեսպանատան դիմաց արցախցիները շարունակում են բողոքի ակցիան
Monday, November 2, 2020Արցախցի 100-ավոր կանայք ու երեխաներ այսօր էլ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ։
Նրանց պահանջը շարունակում է նույնը մնալ․ ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան և անհապաղ դադարեցնել պատերազմը։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ կմնան դեսպանատան առաջ այնքան, մինչև իրենց հետ հանդիպման գա դեսպան Լին Թրեյսիին։