Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Wednesday, August 14, 2019Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լինն Թրեյսին։ Պաշտպանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (ԱՄՆ ՄԶԳ / USAID) իրականացվող ծրագիրը։
Լինն Թրեյսին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինչպես մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
https://m.shamshyan.com/hy/article/2019/08/14/1132558/