Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 13-ի
Friday, March 13, 2020Հայաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է հաստատվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծաղկաձորի «Գոլդել փելես» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, նրանք կարող են տուն գնալ: Նրանցից 2-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, և ևս մեկ հոգի` նրանցից մեկի ընտանիքի անդամը, ով այս ընթացքում շփում է ունեցել, կմնա մեկուսացման մեջ, այսինքն` նրանցից երկուսը, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը, կգնան հիվանդանոց, մեկը կմնա մեկուսացման մեջ», - մանրամասնեց վարչապետը:
Նա հայտնեց նաև, որ ևս 3 քաղաքացու մոտ է ախտորոշվել կորոնավիրուս, նրանցից երկուսը մասնակից են եղել Էջմիածնում կայացած նշանդրեքին։ Վարչապետը հայտնեց, որ նրանք մեկուսացված քաղաքացիների թվում են։
«Ինչպես նաև կա ևս մեկ քաղաքացի, ով եկել է Ֆրանսիայից, նրա մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս։ Ընդհանուր կա 13 հաստատված դեպք, 13-ի մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են», - ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:
Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:
https://armenpress.am/arm/news/1008556.html