Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց Ադրբեջանի հավաքականին
Friday, November 1, 2019Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը սպիտակներով տոնեց Արման Փաշիկյանը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի հավաքականի կազմում են` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը։
https://armenpress.am/arm/news/993890.html