Կարող ենք վերջ տալ ավելի քան 100 տարվա լռությանը. Աննա Էշուն` Ցեղասպանությունը ճանաչող բանաձի մասին
Tuesday, October 29, 2019ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայկական արմատներով գործիչ Աննա Էշուն համարում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձի ընդունումով կարող են վերջ տալ ավելի քան 100 տարվա լռությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էշուն այսպիսի տեսակետ հայտնեց պալատում բանաձևի քննարկմանն իր ելույթում:
Նա նշեց` Միացյալ Նահանգները դեռ չի միացել այն ավելի քան երկու տասնյակ երկրներին, ընդ որում դրանցից 14-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, և ԱՄՆ այն 49 նահանգներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Եվ այսօր կարող ենք վերջ տալ ավելի քան 100 տարվա լռությանը` ընդունելով այս բանաձևը: Սա պատմական օր է Ներկայացուցիչների պալատում: Սա մի բան է, որին ես սպասել եմ 27 տարի»,-ասաց Էշուն:
Նա նշեց` 1915-1923-ին 1.5 մլն հայեր և հարյուր հազարավոր այլ քրիստոնյաներ` ասորիներ, հույներ և այլ քրիստոնյաներ, կոտորվել են Օսմանյան կայսրության կողմից: Էշուն նկատեց` ընդ որում մյուս քրիստոնյաների կոտորածի մասին քչերը գիտեն:
«Սա խորը անձնական է ինձ համար: Իմ ընտանիքի անդամներից մի քանիսը այս կոտործաների զոհ են եղել: Եվ իմ ծնողները նրանց հետ փախել են Ամերիկա, հայրս ասում էր, որ Ամերկան ամենալավ գաղափարն էր: Այս բանաձևը հարգանքի տուրք է ոչ միայն իմ նախնիների, այլ բոլոր նրանց համար, ովքեր զոհվել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ընթացքում»,-ասաց Էշուն:
Նա նկատեց` կա պատմական զուգահեռ, որ բանաձևը քննարկում են այն ժամանակ, երբ Թուրքիան հետապնդում է Սիրիայի քրդերին:
https://armenpress.am/arm/news/993426.html