Կալիֆոռնիայում անտառային հրդեհները նոր մակերեսներ են գրավել
Wednesday, August 26, 2020Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհների մակերեսը մեծացել է մինչև 612,9 հազար հեկտար, հայտնել են նահանգի կրակի դեմ պայքարի ծառայությունից։ Հրդեհված տարածքը կազմում է 126,3 հազար հեկտար։ Չնայած բոլոր ջանքերին, առայժմ չի հաջողվում կրակը հաղթահարել։
Անոմալ շոգի և հրդեհների պատճառով նահանգում շարունակում է գործել ԱԴ ռեժիմը։ ԱՄՆ նախագահը կարգադրել է դաշնային բյուջեից օգնություն հատկացնել Կալիֆոռնիայի իշխանություններին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ներկայիս անտառային հրդեհը ընդգրկման մակերեսով Նահանգի պատմության մեջ 2-րդն է։