Իրանը կշրջանցի ամերիկյան պատժամիջոցները և կշարունակի նավթի արտահանումը. Հասան Ռուհանի
Tuesday, April 30, 2019Իրանի նախագահ Հասան Ռուհանին ազգային հեռուստատեսությամբ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի էմբարգոն երկարաձգելու մասին ամերիկյան իշխանությունների հայտարարությանը՝ ասելով, որ Իսլամական պետությունը շրջանցելու է պատժամիջոցները և շարունակելու է նավթի արտահանումը։
Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ռուհանիի խոսքով՝ իրանական նավթի արտահանման ծավալները մինչև զրոյական մակարդակի նվազեցնելու ԱՄՆ-ի ցանկությունը սխալ որոշում է։
«Առաջիկա ամիսներին ամերիկացիներն անձամբ են համոզվելու, որ մենք շարունակելու ենք նավթ արտահանել»,-նշել է Իրանի նախագահը։
https://m.shamshyan.com/hy/article/2019/04/30/1123614/