Թրամփին խորհրդականներն առաջարկել են Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ
Friday, October 18, 2019ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկել են մի քանի տարբերակ, թե ինչ միջոցներով կարող է Թրամփն իրագործել զորքերը Սիրիայից հետ քաշելու իր մտադրությունը՝ առանց թույլ տալու, որ Թուրքիան ներխուժի Սիրիա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անանուն մի պաշտոնյա ամերիկյան «Newsweek» պարբերականին հայտնել է, որ առաջարկներից մեկը եղել է Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:
ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, բացառությամբ Միսիսիպիի, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական բանակը Սիրիայի հյուսիս-արեւելք է ներխուժել հոկտեմբերի 9-ին: Միջազգային հանրության բազմաթիվ ճնշումներից և Անկարա մեկնած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո հոկտեմբերի 17-ին ձեռք բերվեց համաձայնություն՝ 120 ժամով կասեցնել ռազմական գործողությունը Սիրիայում: Վաշինգտոնը եւ Անկարան պայմանավորվել էին արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ:
https://armenpress.am/arm/news/992153.html