Թրամփը որոշել է հետաձգել նոր մաքսերի սահմանումը չինական ապրանքների վրա
Monday, February 25, 2019Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգելու է 200 միլիարդ դոլար ընդհանուր; արժողությամբ չինական ապրանքների մաքսերի բարձրացումը, որի մասին որոշում էր կայացրել մարտի 1-ն։ Այ դմաիսն հայտնում է Ria Novosti-ն։
Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ ուրախ է հայտնլ, որ Միացյալ Նահանգները էական առաջընթացի է հասել Չինաստանի հետ առևտրի շուրջ բանակցություններում։
«Որպես այդ արդյունավետ բանակցությունների արդյունք՝ ես կհետաձգեմ մաքսերի բարձրացումը, որն այժմ պլանավորված է մարտի 1-ին»,-հայտնել է ԱՄՆ-ի նախագահը:
Միացյալ Նահանգների ղեկավարը նաև հայտնել է, որ ծրագրում է Ֆլորիդայում գտնվող իր առանձնատանն ընդունել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ու նրա հետ մշակել առևտրի վերաբերյալ համաձայնությունները:
https://m.shamshyan.com/hy/article/2019/02/25/1118301/