Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի Սիրիայում քրդերի վրա կրակելու դեպքում
Friday, October 25, 2019Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե այդ երկրի զինված ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտուց հեռացող քրդերի ջոկատների վրա:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում:
«Թուրքիան լիովին հասկանում Է, որ չպետք Է կրակել այն տարածքից հեռացող քրդերի վրա, որը կոչվելու Է անվտանգության գոտի: Չկա անհրաժեշտություն կրկնելու, որ խախտումների դեպքում կկիրառվեն ընդգրկուն պատժամիջոցներ»,-գրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/992988.html