Թրամփը «մտահոգ չէ»
Wednesday, December 12, 2018ԱՄՆ - ԱՄՆ-ի նախագահ Դանալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի ցուցմունքները չեն ընկճում Թրամփին. նա վստահցենում է, որ 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի պատասխանել է Reuters լրատվական գործակալության թղթակցի հարցերին և հայտարարել, որ «մտահոգ չէ», իմպիչմնտի հեռանկարով:
«Դժվար է անվստահություն հայտնել մեկին, ով ոչ մի սխալ բան չէ արել և ստեղծել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը»,- հայտարարել է Թրամփը։
Ընդդիմադիր դեմոկրատները շահարկում են 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենի կողմից երկու կանանց «լռության գումար» վճարելու փաստը, որը գերազանցում է նախընտրական նվիրատվությունների օրենքով սահմանված թույլատրելիի չափը: Ըստ դաշնային դատախազների՝ Քոհենը վճարել է նախագահի հրամանով:
Թրամփը նաև փոխանցել է Reuters-ին, որ քարոզարշավի ընթացքում ոչ մի խախտում չի արձանագրվել:
Նշենք, որ Թրամփին անվստահություն հայտնելու գործընթացը սկսելու համար հարկավոր է ունենալ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի մեծամասնության և հանրապետականների կողմից վերահսկվող Սենատի երկու երրորդի աջակցությունը:
Ըստ որոշ ազդեցիկ դեմոկրատների, դեռ վաղ է խոսել իմիչմենտի մասին:
Source: https://www.amerikayidzayn.com/a/4697718.html