Թուրքիան Ղարաբաղ է տեղափոխում սիրիացի ընտանիքների․ Sky News Arabia
Monday, November 23, 2020Թուրքիան, որը Ղարաբաղում մարտնչելու համար հարյուրավոր սիրիացի զինյալներ էր ուղարկել, այժմ իր կողմից օկուպացված տարածքներ է ուղարկում սիրիացի ընտանիքների, իբրև թե, որպես տեղահանված նրանց միանալու համար։
Այս մասին հայտնում է «Sky News Arabia» -ն։ Լրատվականի մասնավոր աղբյուրները հայտնել են, որ այս ամենի նպատակը տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխություն կատարելն է:
Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Շաֆան ալ-Խաբուրին «Sky News Arabia» – ին հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիայի «Արդարադատություն և զարգացում» իշխող կուսակցությունը որոշել է սիրիացի ընտանիքներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխել։
Ալ-Խաբուրին նշել է, որ դա արվում է Ղարաբաղում ժողովրդագրական փոփոխություն մտցնելու համար, որտեղ մեծ թվով քրդեր են բնակվում ՝ բացատրելով, որ քրդերը տարածաշրջանը անվանում են «կարմիր Քրդստան»:
Նա հավելել է, որ ինքն ու իր վարչակազմը մշտական կապի մեջ են քրդերի հետ, և որ նրանք հստակ տեղեկություններ ունեն, որ սիրիացի որոշ ընտանիքներ այնտեղ են ժամանել Թուրքիայի տարածքով:
https://factor.am/312966.html