Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
Thursday, June 20, 2019Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի նկատմամբ Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել: Արատին մեղադրում են այն բանի համար, որ նա ստորագրել է «Խաղաղության դեկլարացիա» փաստաթղթի տակ, որը հրապարակել են Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող ինտելեկտուալները:
Այս մասին հայտնել է Ermenihaber-ը:
Ըստ մեղադրանքի՝ դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Արատ Դինքին սպառնում է 1-5 տարվա ազատազրկում:
Դատական առաջին նիստում պաշտպանները պահանջել են արդարացնող վճիռ կայացնել, նաև դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ նշելով, որ դատավորները կողմնակալ են:
Դատարանը մերժել է միջնորդությունները:
http://asekose.am/hy_AM/news/8/280668-tourqiayoum-datoum-en-hrant-dinqi-ordoun-nran-sparnoum-e-mince-5-tarva-azatazrkoum.html?fbclid=IwAR0GaHbky4kvYbzKoOXJ_P6FllkpQA_4Pw5dVKfCb39PNcTVt4WjO96ztZ4