Երկրագունդը փրկելու համար հարկավոր է իրականացնել գործնական քայլեր. ՄԱԿ
Tuesday, May 7, 2019ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը նախազգուշացնում է, որ եթե աշխարհն այսօր չդիմի քայլերի, երկրագնդի ջերմացումն աշխարհի վրա կունենա աղետալի հետեւանքներ։ Նրա խոսքերով, կլիմայական փոփոխությունը մեր ժամանակների ամենաորոշիչ հարցն է։
՝՝Աֆրիկա մայրցամաքը գործնականում չի նպաստում կլիմայական փոփոխությանը, սակայն հենց Աֆրիկան է այն վայրերից մեկը, որոնք կրում են կլիմայական փոփոխության ամենաավերիչ հետեւանքները։ Ուշադրություն դարձրեք Մոզամբիկի, Զիմբաբվեի ու Մալավիի փոթորիկների վրա, տեսեք երաշտն ինչպես է տարածվում Սահելի պես հատվածներում՛՛, ասում է գլխավոր քարտուղարը։
ՄԱԿ-ի կողմից վերջերս հրապարակված զեկույցում ասված է, որ գործնական քայլեր չիրականացվելու դեպքում կլիմայական փոփոխությունների արդյունքում առաջ կգա սննդամթերքի ու ջրի պակասը, կավելանան ու ավելի աղետաբեր կդառնան ջրհեղեղներն ու բնական մյուս աղետները։ Ըստ նույն զեկույցի, մարդը բնությանն այսօր ավելի քան մեծ վնասներ է պատճառում, քան իր պատմության ընթացքում որեւէ ժամանակ, երբ այսօր կենդանական ու բուսական աշխարհում ավելի քան 1 միլիոն տեսակ հայտնվել է վերացման վտանգի առջեւ։
Գիտնականները կոչ են անում ամենավատ հետեւանքներից խուսափելու նպատակով գտնել սննդամթերքի ու էներգիայի արտադրության նոր եղանակներ, ինչպես նաեւ որոնել աղբի ու թափոնների հետ կապված խնդիրները լուծելու նոր ուղիներ։
https://www.amerikayidzayn.com/a/4907517.html