Ես հավատում եմ, որ հաղթելու ենք. Արծրուն Հովհաննիսյան
Thursday, October 15, 2020ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահ է, որ հայկական կողմը հաղթելու է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Այս օրերին մենք կորցնում ենք մեր թանկագին ընկերներին` նրանց արյունով պաշտպանելով մեր հողը: Ես հավատում եմ, որ հաղթելու ենք»,- ասաց Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:
https://armenpress.am/arm/news/1031728.html