Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով
Thursday, September 19, 2019ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը:
Բուրջ Խալիֆա (արաբ․՝ «Խալիֆայի աշտարակ») երկնաքեր է Դուբայում. 2007 թվականի հուլիսից՝ աշխարհի ամենաբարձր շենքն է (բարձրությունն է 828 մետր և ավելի քան 163 հարկ)։
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին կտոնի անկախության 28-րդ տարեդարձը:
https://armenpress.am/arm/news/988628.html