Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է համարժեք գործողությունների
Wednesday, October 30, 2019Արցախի պաշտպանության բանակը Ադրբեջանի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների։
Այս մասին նշված է Արցախի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որով գերատեսչությունն արձագանքել է վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայտարաւոյթնա մեջ նշված է. «Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների»:
https://armenpress.am/arm/news/993562.html