Արցախից Երևան զենք տեղափոխելու խնդրով Քննչական կոմիտեում հարուցված 9 քրեական գործ կա
Wednesday, November 4, 2020ՀՀ քննչական կոմիտեում 9 քրեական գործ կա՝ հարուցված Արցախից Երևան զենք տեղափոխելու խնդրով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:
«Երեկվա դրությամբ 9 քրեական գործ կար, որպես կանոն պահեստազորայինների հետ է խնդիրը: Որևէ լուրջ պատճառաբանություն չկա զենք բերելու»,- ասաց Մելիքյանը:
ՔԿ նախագահի տեղակալը նշեց, որ Արցախից Երևան են բերվել ինչպես ռազմամթերք, այնպես էլ հրազենային միջոցներ:
https://armenpress.am/arm/news/1033876.html