ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին
Thursday, July 25, 2019ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերը, որը պաշտոնում հաստատվել է երեքշաբթի օրը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում լարվածության հետագա թեժացում Պարսից ծոցի շրջանում և պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների։
«Մենք չենք ցանկանում լինել մի իրավիճակում, երբ պատահում են սադրանքներ, երբ զավթվում են նավեր և տեղի են ունենում ինչ-որ նման բաներ, և երբ լարվածությունը խորանում է։ Մենք փորձում ենք հասնել լիցքաթափման»,- ասել է Էսփերը լրագրողներին։
Որպես օրինակ նա նշել է իրանական լցանավի կալանումը Ջիբրալթարում բրիտանական իշխանությունների կողմից և բրիտանական լցանավի կալանումը Իրանի կողմից։ «Դա դառնում է ակն ընդ ական։ Եվ մենք ցանկանում ենք խուսափել նման իրավիճակներից»,- ասել է Էսփերը։
«Մեր ազդանշանը նրանց (Իրանին) շատ պարզ է, որ առանց որևէ նախապայմանի ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում մենք ցանկանում ենք հանդիպել և խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք վերադառնալ բանակցություններին»,- ավելացրել է նախարարը։
Լրագրողների հետ Էսփերի խոսակցության սղագրությունը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին հայտնել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն։
https://m.shamshyan.com/hy/article/2019/07/25/1130830/