ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է կոնգրեսական Դինա Թայթուսի հետ
Friday, April 12, 2019ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ապրիլի 9-ին հանդիպեց Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, Նևադա նահանգի կոնգրեսական Դինա Թայթուսին:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ lրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը երախտագիտություն հայտնեց Դինա Թայթուսին Հանձնախմբի շրջանակներում ցուցաբերած աջակցության համար` միտված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդմանն ու խորացմանը:
Զրուցակիցները քննարկեցին ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումները, մասնավորապես` ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված կառավարության համալիր ծրագրերն ու արձանագրված արդյունքները:
Դեսպան Ներսեսյանը և կոգրեսական Դինա Թայթուսն անդրադարձան նաև հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի այլ հարցերի` ընդգծելով ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի և ամերիկահայ համայնքի ուրույն դերակատարումը դրանց կյանքի կոչման գործում:
https://m.shamshyan.com/hy/article/2019/04/12/1122145/