ԱՄՆ-ն և Թուրքիան Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի կստեղծեն
Wednesday, July 24, 2019ԱՄՆ-ի և Թուրքիայի զինված ուժերը մտադիր են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Սիրիայի հարցով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հանդիպման ժամանակ:Անվտանգության գոտու ստեղծման աշխատանքները սկսվել են հուլիսի 23-ին՝ Անկարայում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության շենքում՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում կհամակարգեն քայլերը:
https://m.shamshyan.com/hy/article/2019/07/24/1130752/