ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանում անցկացվել է ամենամյա միջազգային գիտաժողով. ներկայացրել է մուսալեռցիների ինքնության փոխակերպման ընթացքին առնչվող թեկնածուական ատենախոսություն
Tuesday, February 26, 2019ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանում անցկացվել է ամենամյա «2019 UCLA Armenian Studies Graduate Student Colloquium» միջազգային գիտաժողով, որին մասնակցել է ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:
Նա ներկայացրել է իր թեկնածուական ատենախոսությունից մի հատված, որն առնչվում է մուսալեռցիների ինքնության փոխակերպման ընթացքին: Խորեն Գրիգորյանը տևական ժամանակ է զբաղվում է մուսալեռցիների պատմության, ինքնապաշտպանական մարտերից հետո ինքնության զարգացումների ու նրանց՝ Այնճար տեղափոխման ընթացքի ուսումնասիրությամբ:
«Մուսալեռան հերոսամարտը առանձնահատուկ ընկալում ունի ժողովրդի մեջ: Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի հեղինակած «Մուսա լեռան 40 օրը» գիրքը ներկայացնում է ինքնապաշտպանական պայքարը, մուսալեռցիների ուժը, միասնական լինելը: Մուսալեռցիներին բնորոշ առանձահատկություններ կան, որոնք եւս ուսումնասիրության առարկա են դարձել իմ կողմից ու գիտաժողովի ընթացքում հանգամանալից ներկայացրել եմ: Դրանցիցմեկը մուսալեռցիների համախմբված լինելն է: Մեկ տեղում հավաքվելու, ապրելու, արարելու ու զարգանալու գաղափարի շնորհիվ Այնճարում կուռ հայկական համայնք ստեղծվեց», -իր խոսքում ասել է Խորեն Գրիգորյանը:
ՊՈԱԿ-իազգագրագետը նույն թեմայով հրավիրված դասախոսություն է կարդացել նաև հայկական ARPA գիտահետազոտական ընկերության մասնակիցների համար, հանդիպումներ ունեցել՝ Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացի հայագիտության ամբիոնի վարիչ Փիթեր Քոուի և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, ճանաչված գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանի հետ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգագրագետը 2015 թ. ՊՈԱԿ-ի մեկնել էր Լիբանանի Այնճար համայնք /ձևավորվել է 1939 թ./, հանդիպել՝ հայկական երեք համայնքների ներկայացուցիչների հետ, դաշտային մեծածավալ աշխատանքներ իրականացրել, հարցազրույցներ անցկացրել պատմական Մուսալեռում ապրած մարդկանց ու ինքնապաշտպանական պայքարը վերապրածների հետ:
100 ժամ տևողությամբ բազմաբովանդակ հարցազրույցներն ամփոփվել են ու թղթին հանձնվել: Դաշտային աշխատանքների արդյունքում արդեն տպագրվել է գիտական երկու հոդված՝ Բեյրութի Հայկազյան հայագիտական հանդեսում, զեկուցում ունեցել՝ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված գիտական նստաշրջանում:
Նշենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և Հայկազյան համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոն»-ի տնօրեն, «Հայկազյան հայագիտական հանդես»-ի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Դաքեսյանը գիտագործնական ու գիտահետազոտական ոլորտում գործակցության պայմանագիր են ստորագրել:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-իլրատվության բաժին
https://m.shamshyan.com/hy/article/2019/02/26/1118435/