ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային լարվածության աճի պատճառով նավթի համաշխարհային գները նվազում են
Wednesday, August 7, 2019Նավթի համաշխարհային գները նվազում են Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջև առևտրային լարվածության աճի պատճառով, գրում է gazeta.ru-ն:
Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,17%-ով՝ հասնելով բարելի դիմաց 58,84 դոլարի:
WTI ապրանքանիշի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,13%-ով՝ հասնելով բարելի դիմաց 53,56 դոլարի:
Շուկաներում գրանցված անկումը Bloomberg-ը բացատրել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունների լարվածությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սեպտեմբերից 10 տոկոս հավելյալ մաքսատուրքեր է սահմանելու Չինաստանից ներկրվող 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ:
Այս որոշմանն ի պատասխան՝ Չինաստանն օրերս դադարեցրել է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներկրումը և չի բացառել դրանց նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանումը:
https://m.shamshyan.com/hy/article/2019/08/07/1131964/