ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ. Փոմպեո
Thursday, March 28, 2019ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մեկ շաբաթ հետո կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Նրա խոսքով՝ պատժամիջոցները կապված են Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվության հետ, հայտնում է BBC-ն:
«Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ ես կկարողանամ հայտարարել ևս մի շարք միջոցների մասին, որոնք մենք միասին կընդունենք»,- ասել է Փոմպեոն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ: Փոմպեոն ակնկալում է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ կկարողանա, ի պատասխան Ուկրաինայում իրականացվող գործողությունների, Ռուսաստանի նկատմամբ նոր միջոցների մասին հայտարարել արդեն ապրիլի 3-4-ին, երբ Վաշինգտոնում կկայանա դաշինքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գագաթնաժողովը: Թե հատկապես ինչ միջոցներ է պլանավորվում սահմանվել, պետքարտուղարը չի ճշտել:
https://m.shamshyan.com/hy/article/2019/03/28/1120834/