ԱՀԿ-ն պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսի բուժման ուղեցույցները
Wednesday, June 17, 2020Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսով վարակվածներին բուժելու վերաբերյալ իր ուղեցույցները: Դրանք բխում են կլինիկական փորձաքննության արդյունքներից, որոնք ցույց են տվել, որ էժան, սովորական ստերոիդը կարող է օգնել փրկել խիստ ծանր հիվանդներին:
Ըստ ԱՀԿ-ի՝ հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ դեքսամետազոնը կրճատել է մահացության մակարդակն առավել ծանր հիվանդների շրջանում մոտավորապես մեկ երրորդով:
Այս դեղամիջոցն օգտագործվել է 1960-ականներից ի վեր բորբոքումները նվազեցնելու համար այլ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են արթրիտը:
Չնայած դեքսամետազոնի ուսումնասիրության արդյունքները նախնական են, սակայն նախագծի հետազոտողները ենթադրում են, որ դեղը պետք է անմիջապես դառնա ստանդարտ խիստ ծանր հիվանդների մոտ:
https://www.amerikayidzayn.com/a/5466634.html