Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում
Friday, April 16, 2021Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր նաև Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանը: Էրիկը բանակ էր զորակոչվել 2020-ի հուլիսի 8-ին: Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը։
Մինչ ընտանիքը ամեն րոպե սպասում էր Էրիկին հայրենիք վերադարձնելուն՝ ապրիլի 8-ին հաստատվել է տղայի մահվան լուրը: ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տվել: Էրիկը մահացել է, իսկ դին գտել են որոնողական աշխատանքների ժամանակ: Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին Էրիկի հարազատները:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ողջ ու առողջ վիճակում գերեվարված զինծառայողն այսօր մահացած է: Ստացվում է՝ Էրիկին պարզապես սպանել են գերի վերցնելուց, տեսանկարահանելուց ու սոցցանցերում հրապարակելուց հետո:
https://www.shantnews.am/news/view/893839.html