Պահանջվում է դայակ ով կապրի մեր տանը - Live-in Nanny Job Available - Manhattan Beach, CA
Job Description: | Մենք փնտրում ենք մեր տանը ապրող դայակ (live-in), ով կարող է խնամել մեր մեկ երեխային։ Մեր երեխան 19 ամսական է։ Մենք ապրում ենք Մանհեթենի ծովափի և ռեստորանների կողքին: Դուք ապրելու եք մեզ հետ: Փնտրում ենք մեկին, ով սիրում է երեխայի հետ դրսում լինել։ Դուք պետք է երեխային տանեք այգի, որը գտնվում է մեր տնից 15 րոպե ոտքով: Դուք պետք է երեխային տանեք ծովափ, որպեսզի նա կարողանա խաղալ ավազի հետ, որը գտնվում է անմիջապես տան մոտ: Երեխայի հետ դուք նույնպես կզբոսնեք տան շրջակայքում։ Մենք փնտրում ենք ուրախ, դրական բնավորությամբ մեկին, ով սիրում է ակտիվորեն խաղալ երեխայի հետ: Մենք չենք ուզում մեկին, ով ամբողջ օրը տանը մնս երեխայի հետ և բացասական կամ տխուր մարդ է: Ձեր սնունդը կվճարենք մենք, և դուք երեխայի հետ կկիսեք սենյակը: Երեխան կքնի օրորոցում, իսկ դուք կունենաք մեծ չափի (queen size) մահճակալ ձեր առանձնասենյակով և լոգասենյակով։ Բացի այդ, դուք կստանաք ամսական աշխատավարձ: Կիրակի օրը առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 10-ը հանգիստ կունենաք, որպեսզի այդ օրը անեք ինչ որ ցանկանակ: Այս աշխատանքի համար ձեզ հարկավոր չէ վարել կամ մեքենա ունենալ: Ամեն ինչ մեր տնից քայլելու հեռավորության վրա է։ Եթե դուք հետաքրքրված եք, խնդրում եմ զանգահարել ինձ (818) 445-4573 կամ justinhowek@gmail.com |
Address / Location: | Manhattan beach |
Contact Name: | Justin |
Phone Number: | 818-445-4573 |
E-mail: | Justinhowek@gmail.com |
ID: | JOB-60110 |
Report a Problem |